суббота, 24 сентября 2016 г.

Հարցազրույց ՀԵՐՈՍԻՆ պատկերողի հետ.

Այս օրերին ԵՊՀ-ի պատին է հայտնվել ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսացած Ռոբերտ Աբաջյանի նկարը: Այս ստեղծագործության հեղինակն է տաղանդավոր նկարիչ, 21-ամյա Արթուր Ավագյանը: Երեկ Ռոբերտ Աբաջյանի նկարը տեղադրվեց էջում և շատերը հավանեցին: Մենք որոշեցինք հարցազրույց անցկացնել Արթուրի հետ:

-Ապրիլյան պատերազմի հերոսներին նկարելու միտքը ե՞րբ է առաջացել:

-Հերոսներսին նկարելու միտքը իմ մոտ առաջացել էր մինչ ապրիլյան դեպքերը, երբ ծառայում էի: Ապրիլյան դեպքերից հետո մի շարք հանգամանքներից ելնելով որոշել էի հենց այդ շրջանում հերոսացած տղերքին պատկերել, իսկ առհասարակ նպատակ կա պատկերելու վերջի տարիներին իրենց հերոսություններով աչքի ընկնողներին:


-Իսկ բացի Ռոբերտ Աբաջյանի նկարից ուրիշ ու՞մ նկարներն եք նկարել:

-Ծառայության ընթացքում պատկերել եմ մի շարք հերոսների հենց զորամասում, և մի քանի մշակույթային կերպարների Կապան քաղաքում: Հիմա նկարում եմ Արմենակ Ուրֆանյանին:

-Այս ծրագիրը շարունակական լինելու՞ է:


-Այս ծրագիրը ԵՊՀ-ի հետ է արվում: Սա առանձին ծրագիր է իսկ մնացածի մասին դեռևս կարող եմ միայն հույս հայտնել: