«Ավրորայի» հերոսներ. Բոլորը նրանց շնորհակալություն են հայտնում, մի քանի օր հիշում նրանց մասին և հետո մոռանում թե արած լավ գործերի, թե իրենց մասին: Ու՞մ է պետք սա: Հաստատ ոչ «Ավրորայի» հերոսներին: Նրանց պետք չեն այդ շնորհակալական խոսքերը: Թե՛ Մարգարիտ Բարանկիցեի, թե՛ Թոմ Քաթինայի, թե՛ Սայիդա Ղուլամ Ֆաթիմայի և Բերնարդ Կինվիի արածները շատ անգնահատելի են այն ամենի համեմատ ինչ մարդիկ տալիս են նրանց և ոչ մի շնորհակալություն այդքան չարժե, ինչքան նրանց արածը:
«Ավրորայի» հերոսների նպատակն ու ցանկությունն է մարդկանց մեջ սերմանել այն բարությունը, որը իրենք են տածում մարդկանց հանդեպ: Անշահախնդիր օգնելու, փրկելու և խնամելու կարողությունը մտցնել մարդկանց մեջ, ովքեր մոռանալու փոխարեն իրենք կսկսեն մարդկանց օգնել: «Ավրորայի» հերոսների նպատակն է մարդկանց մեջ մտցնել այն գաղափարը, որ օգնելով շրջապատին, օգնում են իրենց երկրին, մարդկությանն ու ամբողջ մոլորակին:
Չեմ ուզում շնորհակալություն հայտնել «Ավրորայի» հերոսներին, այլ ուզում եմ նրանց արած բարի գործերը լինեն վարակիչ շրջապատի մարդկության համար:
Արթուր Մոսոյան
-------------------------------------------------------------------------------------
Հրապարակվել է Mediamax.am-ում