Երբ ֆոտոխցիկը ձեռքդ շրջում ես քաղաքում՝ փնրտելով հետաքրքիր կադրեր, արդեն իսկ ադրենալինիդ չափաբաժինը հասնում է ամենաբարձրին: Իսկ երբ հենց այդ ժամանակ որսում ես հետաքրքիր կադր, ոգևորությանդ չափ ու սահման չկա: Այդ օրը իմ մոտ ստացված լուսանկարներից էր պապիկի այս լուսանկարը:
Նրա կողքով ուղղակի անցնելն անհնար էր: Պապիկ, ով աշխատում է՝ չբողոքելով նրանից, որ աշխատանք չկա: Այդ պահին նա սպասում էր իր հաջորդ հաճախորդին, ճանփա դնելով նախորդին:
Լուսանկարն ուշադրության արժանացավ նաև Jamnews-ի կազմապերպած մրցույթում, ժյուրիի որոշմամբ հաղթելով այն : Չնայաց մրցույթը Նոր տարվա թեմայով էր, բայց հնարավորություն կար փոքրիկ պատմվածքի շնորհիվ լուսանկարը կապել Նոր տարվա հետ: Ահա այդ պատմվածքը(հորինված է).
«Կոտրված սիրտ, հուզված աչքեր, ցրտից մրսած ձեռքեր...
Պապիկը ցանկանում էր լիարժեք դիմավորել վրա հասնող Նոր տարին: Այդ գալիք տարին պապիկի համար յոթանասուներորդն է այս դառը, բայց միաժամանակ գեղեցիկ, խնդիրներով լի, բայց հաղթանակի յուրօրինակ զգացողություններով զարդարված կյանքում:
Նախորդ վաթսունինը Նոր տարիները ոչ լավ, բայց ոչ էլ վատ անցկացրած պապիկի դեմքը խոսում է իր փոխարեն: Միայնակ, խռոված աշխարհից...: Այդ աչքերը տեսել են ամեն ինչ, սիրտը՝ զգացել: Բայց նրա երազանքն է՝ դիմավորել իր կյանքի 100-րդ Ամանորը ավելի ուրախ, քան հիմա է...»
Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել Jamnews-ին մրցույթի կազմակերպման համար: Իսկ պապիկին մաղթում եմ քաջ առողջություն և երկար տարիների կյանք😘😘
Արթուր Մոսոյան
Комментариев нет:
Отправить комментарий