воскресенье, 20 ноября 2016 г.

Պարզ են շախմատի առաջնության հաղթողները

Ախալքալաքում ավարտվեց ամենամյա անցկացվող շախմատի դպրոցականների առաջնությունը:

Նոյեմշբերի 17-ից 3 օր շարունակ Ախալքալաքի ապագայի տանը որոշվում էր այն շախմատիստը, ով ստանալու էր չեմպիոնի կոչումը: Ընթանում էր շատ համառ պայքար: Տղաների 60 և աղջիկների 15 հոգանոց խմբերում մինչև վերջին տուրը պարզ չէր հաղթողները:

Տղաների խմբում 9 տուրից հետո առաջին տեղի համար պայքարում Չախալյան եղբայրները գերազանցեցին բոլորին վաստակելով 8,5 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշները Դավիթը գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Վլադիմիրը երկրորդն էր: Երրորդ տեղը գրավեց Աբաջյան Արշակը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր:

Աղջիկների խմբում պայքարը նույնպես համառ էր: Այստեղ ևս հաղթողին որոշեցին լրացուցիչ ցուցանիշներով: Ի տարբերություն տղաներին՝ աղջիկների խմբում խաղարկվեց 7 տուր: 7 հնարավորից 5,5 միավոր վաստակելով առաջին տեղը գրավեց Սոնա Կարախանյանը: Հրանուշ Կարախանյանը նույնպես վաստակել էր 5,5 միավոր և գրավեց երկրորդ տեղը, իսկ երրորդը՝ Ասյա Գաբրիելյանն էր, վաստակած 5 միավորով:


Բացման և փակման արարողություններին ներկա էր Ախալքալաքի սպորտի և երիտասարդության հարցերով բաժնի պետ՝ Վալերի Ստելմաշովը: Ստելմաշովը նշեց որ հիանալի էր կազմակերպած մրցույթը, շնորհավորեց մասնակիցներին և նվերներ հանձնեց հաղթողներին ու մարզիչներին:

Комментариев нет:

Отправить комментарий