Վերջին շրջանում շատ բաներ են փոխվել Աբուլում,
սակայն ոչինչ չի փոխվել մարդկանց մտածողության մեջ: Որոշեցինք հարցազրույց անցկացնել
աբուլցիների հետ գյուղի փոփոխությունների, տեսարժան վայրերի և ընդհանրապես, Աբուլի
մասին: Սակայն բազմաթիվ հարցվածներից շատ քչերը «ժամանակ» գտան պատասխանելու մեր հարցերին:
Ոմանք լուրջ չէին վերաբերվում, ոմանք ժամանակ չունեին, իսկ ոմանք էլ ընդհանրապես հրաժարվեցին:
Առաջինն, ով համաձայնվեց պատասխանել մեր հարցերին
Աբուլի բնակիչ, ներկայումս Թբիլիսիում սովորող Ծովինար Ավետիսյանն էր: Ծովինարը Աբուլը
համեմատեց կախարդական վայրի հետ, որտեղ ամեն ինչ գեղեցիկ է:
«Աբուլում կարելի է առանձնացնել «Սուլուլակ»-ը,
որտեղից երևում է ամբողջ գյուղը: Իսկ Աբուլը նման է մի գողտրիկ անկյունում ապրող մեծ
ընտանիքի»: Ծովինարն այստեղ հիշեց Սարյանի խոսքերի վերափոխված տարբերակը. «Աբուլ ասելիս
աշխարհն իմ տունն է»:
Աիդա Բարեկյանը մանկուց չի ապրել գյուղում:
Ինչպես նշեց ինքը, ծնողները ժամանակին փոխել են իր կյանքի ուղղին, սակայն հպարտ է նրա
համար, որ ծնվել է Աբուլում: Փոփոխություններին վերաբերվող հարցին, թե ինչ կուզենար
փոխել Աբուլում, Աիդան պատասխանեց այսպես. «Շատ բան, և ոչինչ..., փոխելով ինչ որ բան
կխախտվի իմ մանկության հուշերը, սակայն ցանկանում եմ ավելի բարեկեցիկ կյանք աբուլցիների
համար»:
Աիդաի երազանքը կապված Աբուլի հետ նույնպես
շատ տպավորիչ էր: Նա ցանկացավ տեսնել Աբուլին միացած իր իսկական տարածաշրջանին՝ Հայաստանին:
Քնարիկ Խանջյանի հետ հարցազրույցը շատ հետաքրքիր,
լայնածավալ և հայրենասիրական ստացվեց: Ինչպես Քնարիկն ասաց, գյուղում իր ամենասիրած
վայրը «վերի մյլեն» տանող ճանապարհն է, քանի որ մանուկ ժամանակ սարը թթի գնալուց միշտ
այդ ճանապարհով էր գնում ու միշտ «լիքն» էր տուն վերադառնում: Փոփոխությունների մասին
հարցին Քնարիկը նույնպես դժկամությամբ պատասխանեց: «Եթե դու ապրում ես քո ծննդավայրից
հեռու, ու երկար ժամանակ այնտեղ չես լինում, դու երբեք չես ուզում ինչ-որ փոխես: Իսկ
եթե փոխվել է, տեսնելուց սիրտդ մի տեսակ ցավում է: Բայց փոփոխություններ պետք են, որ
գյուղը բարեկարգվի, զարգանա»: Քնարիկի երազանքն է, որ Աբուլի ծոցից դուրս եկած յուրաքանչյուր
անձ, անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում կլինի, միշտ բարձր պահի Աբուլի անունը:
Հ.Գ. Նկարում Սուլուլակն է
Комментариев нет:
Отправить комментарий