среда, 28 декабря 2016 г.

Թանկ գները մեր գործողությունների հետևանք


Լարին գնալով արժեզրկվում է, և հաշվի առնելով նաև նախատոնական եռուզեռը, Ամանորյա  «ճոխ» սեղանների պատրաստությունները, այս Նոր տարին շատ թանկ կնստի սովորական քաղաքացու վրա:

Այս օրերին թանկացել է ամեն ինչ, բառիս բուն իմաստով: Սովորական կանաչին 5 լարիից հասել է մինչև 12 լարի: Եվ ո՞վ է մեղավոր: Գնորդը բողոքում է թանկ գներից, չգիտակցելով անգամ, որ ինքն է մեղավոր այդ գների համար: Չկա պահանջարկ, չկա նաև առաջարկ: Վաճառողն ի՞նչ անի: Երբ տեսնում է, որ գնորդն առանց գրպանին ափսոսալու վճարում է խելահեղ գումարներ Նոր տարին «ճոխ» անցկացնելու համար: Այս դեպքում արդեն գործում է  «կա պահանջարկ, կա նաև առաջարկ» սկզբունքը:

«Ծառի վրա աճող պոպոքն ու ընկույզը ավելի թանկ է, քան գյուղացու մի ամբողջ տարվա տանջանքը՝ կարտոֆիլը»- այսպիսի կարծիք լսեցի մի քանի օր առաջ: Եվ իրոք, ծառի վրա աճող պոպոքի գինը մոտ 50 անգամ գերազանցում է կարտոֆիլին: Գյուղացին ամբողջ տարի տանջվելով կարտոֆիլի վրա, տարվա վերջում ցածր գնի պատճառով չի կարողանում փակել ծախսերը, իսկ պոպոքը այդքան թանկ է, որովհետև առանց դրա «հնարավոր չէ» նշել Նոր տարի: Հնարավոր է պոպոքն արդեն ասոցացվում է խոզի բդի հետ:
 
Նույն պատկերն է նաև չրերի շուկայում: Սակայն ի տարբերություն պոպոքի, այստեղ ծախսվում են որոշակի ռեսուրսներ և այդքան թանկ գինը ինչ-որ տեղ հասկանալի է:

Հայերիս մոտ միշտ գործում է ավանդույթ դարձած հին հայկական ասացվածքը. «Ինչպես տարին սկսես, այդպես էլ կանցնի»: Եվ սրա հետ մեկ տեղ, նաև մեր անկուշտությունը, ունեցածը տասնապատիկի վերածած ցուցադրելը ուղղակի դառնում է անհասկանալի մի բան: Ինչու՞ ծախսել այդքան, երբ հնարավոր է հնարավորություններին հավասար, նաև քիչ ծախսելով անցկացնել ուրախ և հետաքրքիր Ամանոր:

___________________________________________________________________________________________

Կարդացեք նաև...



Ախալքալաքում Նոր տարին տարվա մեջ այն միակ տոնն է,  երբ գալիս են շնորհավորելու այն մարդիկ ովքեր մի ամբողջ  տարի երբեք հյուր չեն եկել մեզ... շարունակել կարդալ




                                                    
Վերջին շրջանում շատ բաներ են փոխվել Աբուլում, սակայն ոչինչ չի փոխվել մարդկանց մտածողության մեջ: Որոշեցինք հարցազրույց անցկացնել աբուլցիների հետ գյուղի փոփոխությունների, տեսարժան վայրերի և ընդհանրապես, Աբուլի մասին... շարունակել կարդալ






___________________________________________________________________________________________

Բլոգի բոլոր նյութերին տեղեկանալու համար հետևեք ԻՄ ԷՋԻՆ 😉:)

Комментариев нет:

Отправить комментарий