Կրթությունն ու կրթական համակարգը նախկին խորհրդային երկրներում... չկա ուղղակի: Մեկ դարյա պատմություն ունեցող դպրոցում շարունակվում է այն կրթական մոդելը, որը ստեղծվել է հենց ամենասկզբից: Եվ այն էլ այս տեխնոլոգիապես զարգացած դարում դա ուղղակի սարսափելի է: Այսօր կխոսեմ «10000 ժամ»-ի և ներկայիս կրթական համակարգի մասին:
Կրթական ծրագիրն այսպիսին է: Երեխան իր մանկության և պատանեկության տարիներից 12-ը նվիրում է դպրոցին, սովորում պետքական և անպետք այն ամենը՝ ինչ պետությունն է առաջարկում: Վերջում պատրաստվում քննություններին, այն էլ անհատական պարապունքների շնորհիվ, հանձնում և ստանում ատեստատ: Ցավալին էլ հենց այն է, որ սովորողների մեծ մասը սովորում է ուղղակի ատեստատի համար, հետագայում մասնագիտական ուսումը շարունակելու հնարավորություն ստանալու համար:
«10000 ժամ»-ը գիտականորեն ապացուցված այն ժամանակահատվածն է, որը պետք է մարդուն իր մասնագիտության մեջ հանճար դառնալու համար: Դրան հնարավոր է հասնել 10 տարի անդադար սովորելուց և փորձելուց հետո:
Այս երկու գործոնները հաշվի առնելով, կատարենք մի փոքրիկ հաշվարկ: Միջին վիճակագրական երեխան դպրոց է հաճախում 6 տարեկանում, և այն ավարտում 18 տարեկանում: Բանակից զորացրվելուց հետո, արդեն 20 տարեկանում ընդունվում է համալսարան՝ իր երազանքի համար սովորելու: Եվ մինչև իր մասնագիտության մեջ 10000 ժամը լրանցնելը, դառնում է 30 տարեկան:
Իսկ սա նշանակու՞մ է, որ սովորական վիճակագրական մարդը կյանք է մտնում միա՞յն 30 տարեկանում: Մինչ դեռ հնարավոր էր դպրոցական տարիներին պատանու ընտրած մասնագիտությանն ավելի շատ ուշադրություն դարձնել, քան դրա հետ կապ չունեցողներին: Եվ դա էլ հերիք չէ, դպրոցը անհատին զրկում է սեփական մտածելակերպից և բոլորին դարձնում միանման: Կրթական համակարգի փոփոխությունն է, որ կարող է լուծել այս խնդիրը:
Ողղակի սարսափելի է և անկարելի է պատկերացնել այն երկրի վիճակը, որտեղ մարդկանց մուտքը դեպի լիարժեք կյանք լինում է միայն 30 տարեկանից:
Արթուր Մոսոյան
Комментариев нет:
Отправить комментарий