среда, 28 декабря 2016 г.

Թանկ գները մեր գործողությունների հետևանք


Լարին գնալով արժեզրկվում է, և հաշվի առնելով նաև նախատոնական եռուզեռը, Ամանորյա  «ճոխ» սեղանների պատրաստությունները, այս Նոր տարին շատ թանկ կնստի սովորական քաղաքացու վրա:

Այս օրերին թանկացել է ամեն ինչ, բառիս բուն իմաստով: Սովորական կանաչին 5 լարիից հասել է մինչև 12 լարի: Եվ ո՞վ է մեղավոր: Գնորդը բողոքում է թանկ գներից, չգիտակցելով անգամ, որ ինքն է մեղավոր այդ գների համար: Չկա պահանջարկ, չկա նաև առաջարկ: Վաճառողն ի՞նչ անի: Երբ տեսնում է, որ գնորդն առանց գրպանին ափսոսալու վճարում է խելահեղ գումարներ Նոր տարին «ճոխ» անցկացնելու համար: Այս դեպքում արդեն գործում է  «կա պահանջարկ, կա նաև առաջարկ» սկզբունքը:

«Ծառի վրա աճող պոպոքն ու ընկույզը ավելի թանկ է, քան գյուղացու մի ամբողջ տարվա տանջանքը՝ կարտոֆիլը»- այսպիսի կարծիք լսեցի մի քանի օր առաջ: Եվ իրոք, ծառի վրա աճող պոպոքի գինը մոտ 50 անգամ գերազանցում է կարտոֆիլին: Գյուղացին ամբողջ տարի տանջվելով կարտոֆիլի վրա, տարվա վերջում ցածր գնի պատճառով չի կարողանում փակել ծախսերը, իսկ պոպոքը այդքան թանկ է, որովհետև առանց դրա «հնարավոր չէ» նշել Նոր տարի: Հնարավոր է պոպոքն արդեն ասոցացվում է խոզի բդի հետ:
 
Նույն պատկերն է նաև չրերի շուկայում: Սակայն ի տարբերություն պոպոքի, այստեղ ծախսվում են որոշակի ռեսուրսներ և այդքան թանկ գինը ինչ-որ տեղ հասկանալի է:

Հայերիս մոտ միշտ գործում է ավանդույթ դարձած հին հայկական ասացվածքը. «Ինչպես տարին սկսես, այդպես էլ կանցնի»: Եվ սրա հետ մեկ տեղ, նաև մեր անկուշտությունը, ունեցածը տասնապատիկի վերածած ցուցադրելը ուղղակի դառնում է անհասկանալի մի բան: Ինչու՞ ծախսել այդքան, երբ հնարավոր է հնարավորություններին հավասար, նաև քիչ ծախսելով անցկացնել ուրախ և հետաքրքիր Ամանոր:

___________________________________________________________________________________________

Կարդացեք նաև...



Ախալքալաքում Նոր տարին տարվա մեջ այն միակ տոնն է,  երբ գալիս են շնորհավորելու այն մարդիկ ովքեր մի ամբողջ  տարի երբեք հյուր չեն եկել մեզ... շարունակել կարդալ




                                                    
Վերջին շրջանում շատ բաներ են փոխվել Աբուլում, սակայն ոչինչ չի փոխվել մարդկանց մտածողության մեջ: Որոշեցինք հարցազրույց անցկացնել աբուլցիների հետ գյուղի փոփոխությունների, տեսարժան վայրերի և ընդհանրապես, Աբուլի մասին... շարունակել կարդալ






___________________________________________________________________________________________

Բլոգի բոլոր նյութերին տեղեկանալու համար հետևեք ԻՄ ԷՋԻՆ 😉:)

воскресенье, 18 декабря 2016 г.

Միօրինակ Նոր տարի Ախալքալաքում...


Նոր տարին Ախալքալաքում գրեթե ամեն տարի նույնն է լինում: Հիմա արդեն նախատոնական տրամադրություն է և բոլորը կամաց-կամաց պատրաստվում են: Այս օրերին գրեթե բոլոր երիտասարդները, թողնելով դասերն ու պարապունքները պայթուցիկ նյութեր են վաճառում(սայլութներ): Իսկ ահա վերջին օրը՝ 31-ին հագնում են ձմեռ պապիկի շորերն ու սկսում երեխաներին, բարեկամներին ուրախացնել:

Նոր տարվա երեկոյան բոլոր ընտանիքներում նույն վիճակն է լինում` բոլորը նայում են ՇԱՆԹ հեռուստաընկերության նախանցած ամանորյա հաղորդումները, իսկ կանայք տոլմա և բլինչիկ են փաթաթում:

Ախալքալաքցիները ամեն տարի բողոքում են, որ փող չկա և որոշում են ամեն ինչից քիչ-քիչ են վերցնելու, սակայն բոլորը ամսի 30-ին փոշմանում են` ոմանք վարկ են վերցնում, ոմանք բարեկամներից պարտք են վերցնում: Իսկ շատերը գնում են այսպես ասած խոպան ամբողջ տարին աշխատում, նոր տարին «աղավարի» անցկացնում և մի քանի օրից, վերադառնալու մեկ ամիսը չլրացած նորից մեկնում աշխատելու:

Ախր սիրելի Ախալքալաքցիներ, իմաստը ո՞րն է: Նշեք ձեր կարողությունների չափով:

Ախալքալաքում Նոր տարին տարվա մեջ այն միակ տոնն է, երբ գալիս են շնորհավորելու այն մարդիկ ովքեր մի ամբողջ տարի երբեք հյուր չեն եկել մեզ և գոնե մի անգամ հետաքրքրության համար չեն զանգահարել իմանան ինչպես ենք:





Իսկ Ախալքալաքի կենտրոնում տեղադրվող տոնածառը... նույնպես նույնն է ամեն տարի: 
Տեղական իշխանությունները ուշադրություն չեն դարձնում քաղաքը զարդարելու, տոնական 
տրամադրություն հաղորդելու համար: Իսկ քաղաքացիները երբեք էլ բողոքվելուց բացի ուրիշ 
բան չեն արել: Այսպես միօրինակ ապրելուց կարելի է շուտ հոգնել: Ուստի պետք է քայլեր 
ձեռնարկել, մեր վրա վերցնենք այն ամենը, ինչ կարող ենք անել: Իսկ Նոր տարին պետք է 
նշենք այնպես, որ ամբողջ տարին չաշխատենք պարտքեր փակելու համար:


Նկարները՝ Jnews.ge կայքից 

воскресенье, 11 декабря 2016 г.

«Հաջողակներից հաջողակը» կամ «Մինչև վերջ պայքարողը»...



«Հաջողակներից հաջողակը» կամ «Մինչև վերջ պայքարողը»...: Այսպես կարելի է անվանել աշխարհի լավագույն պաշտպանին: Մի գուցե համաձա՞յն չեք նրա լավագույնը լինելու հետ: Ստիպված եք: Քանի որ դրա մասին են վկայում փաստերը, նրա առաջատարի կարողություններն ու մինչև վերջ պայքարելու կամքը:

ՓԱՍՏԵՐ


20 տարեկանում տեղափոխվելով Մադրիդի «Ռեալ», երիտասարդ պաշտպանը հաստատվեց մեկնարկային կազմում և այդ օրվանից մինչ հիմա խաղում է այնտեղ: 10 տարիների ընթացքում Ռամոսը «Ռեալում» անցկացրել է մոտ 500 հանդիպում: Եվ սա դեռ ամենը չէ:
Ռամոսը լինելով կենտրոնական պաշտպան շատ ու շատ հարձակվողներից ավելի շատ է գոլ խփում: Երեկվա խաղում Ռամոսը խփեց իր 76-րդ գոլը Ռեալի կազմում: Դա հիանալի ցուցանիշ է պաշտպանի համար այն դեպքում, երբ նա չի իրացնում իր թիմի 11-մետրանոցներն ու տուգանայինները:

ԱՌԱՋԱՏԱՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Երբ հադիպման ավարտին մնացել է շատ քիչ ժամանակ, իսկ Ռեալը չի հաղթում, հոգ չէ: Վստահորեն կարող եք ասել, որ Ռեալը կհաղթի այս խաղը: Եվ դրա պատճառներից մեկը այն է, խաղադաշտում է գտնվում թիմի առաջատար և լավագույն պաշտպան՝ Ամենափրկիչը:
Ռամոսը Լա Լիգայի այս մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել 9 անգամ և խփել 4 գնդակ:
Թվում է սովորական բան է: Բայց ոչ: Ռամոսի խփած 4 գոլից 2-ը Ռեալին փրկել են պարտությունից, 2-ը հաղթանակ բերել: Սա առաջատարի հատկանիշ է՝ պայքարել թիմի համար, անել ամեն հնարավորը...

ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԿԱՄՔԸ


Երբ թվում է ամեն ինչ կորած է, վրա է հասնում Ամենափրկիչը, և ահա... Ռեալը վերակենդանանում է: Ռամոսին կարելի է անվանել նաև «Մաստեր 90»: Ռամոսն 90-րդ րոպեից հետո գոլ խփելու վարպետ է: Նա դա արել է 4 անգամ և այդ գոլերը երբեք չեն մոռացվի Մադրիդիստների կողմից: Բոլորն են հիշում ՉԼ-ի 2014 թվականի եզրափակիչը, իսկ այս տարվա սուպերգավաթը հնարավոր չէ մոռանալ: Ռամոսի մոտ ձևավորվել է մինչև վերջ պայքարելու արվեստը: Եվ դա օգտագործվեց նաև Լա Լիգայի նախորդ երկու խաղերում:

Ինչպես ասել է Զիդանը.- «Ռամոսը  յուրահատուկ ֆուտբոլիստ է: Սերխիոն իսկական ավագ է, թիմի ոգին: Նրա հավատը, իրոք, հաստատակամ է, այն չես կարող կոտրել»:



Արթուր Մոսոյան

пятница, 9 декабря 2016 г.

Հենոյի վերադարձը...



Երազանք, նպատակ, դժվարություններ, համառ աշխատանք, երազանքի իրականացում:

Համաշխարհային աստղ դարձաց՝ Հենրիխ Մխիթարյանի անցած ուղղին ընդամենը մի քանի բառով: Իհարկե այսպես շատ հեշտ է ասելը, բայց Մխիթարյանը անցել է շատ դժվարին ճանապարհ, մինչև հասել է այս մակարդակին: Այն դժվարությունները, որոնք ամեն անգամ նոր ակումբում հաստատվելու ժամանակ ունեցել է Մխիթարյանը, ոչ բոլորը կկարողանային հաղթահարել:
Այն մարդը, ով 7 տարեկանում կորցնելով հորը, հասել է այս մակարդակին, արդեն իսկ արժանի է հարգանքի: Սակայն Մխիթարյանը առանց կանգնելու շարժվում է առաջ, կատարելով իր և հարազատների երազանքները:

Ամռանը տեղափոխվելով Մոուրինյոի թիմ, Մխիթարյանը գիտեր, որ իրեն սպասվելու են շատ դժվար օրեր: Ինչպես ինքը՝ Հենրիխն է ասում, պետք է միշտ մեկ քայլ առաջ կատարել և կատարեց այդ քայլը: Կատարեց այդ քայլը գիտակցելով, որ հնարավոր է լեզու չգտնի Մոուրինյոի հետ, չկարողանա հարմարվել նոր առաջնությանը:

Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ էր: Մխիթարյանը խաղում էր, փոխարինման մտնում: Սակայն դեռ չկար վստահություն Մոուրինյոի կողմից: Եվ ահա...: Եկավ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղը: Առաջին անգամ Մխիթարյանը հայտավորված էր մեկնարկային կազմում: Ընդամենը 45 րոպե ու կրկին փոխարինում: Մոուրինյոն հիասթափված էր: Այդ խաղից հետո եղավ Մխիթարյանի չարաբաստիկ վնասվածքը, որի պատճառով բացակայեց 1 ամիս:

Վնասվածքից հետո, Մոուրինյոի թիմում վերադառնալ մեկնարկային կազմ շատ դժվար էր: Ժամանակին դա չէր հաջողվել Կասիլյասին: Չկար խաղալու հնարավորություն: Մոուրինյոն նույնիսկ մեկ րոպե խաղալու ժամանակ չէր տալիս Մխիթարյանին դրսևորվելու: Իսկ Հենրիխը... հանգիստ սպասում էր իր շանսին: Շանս, որը ստացավ իր տեղափոխության միայն  հինգերորդ ամսում:

Հանդիպումը «Ֆեյենորդ»-ի դեմ էր: Այս խաղում Մխիթարյանը իր խնդիրը գերակատարեց: Խաղն անցկացրեց կատարյալ և օգտակործեց ստացած շանսը: Օգտակործեց այնպես, ինչպես դա կաներ դատարանում մահապատժի դատապարտված մարդը, ով ուներ վերջին խոսքի իրավունք:

Սակայն նորից Մոուրինյոն իր ոճի մեջ էր: Հաջորդ խաղում կրկին Հենրիխը չհայտնվեց հայտացուցակում: Մոուրինյոն պատճառաբանեց.«Մխիթարյանը դեռ պատրաստ չի Պրիեմեր լիգայի խաղի մասնակցելու»: Մխիթարյանը իր երկրորդ շանսը ստացավ գավաթային խաղի ժամանակ: Որտեղ ևս աչքի ընկավ ակտիվ գործողությոններով և կատարեց 2 գոլային փոխանցում: Հաջորդը պիտի գոլ լիներ, այլ տարբերակ չկար:

Եվ ահա: Մխիթարյանին վիճակված էր իր երազանքին հասնել հենց այն երկրում, որտեղից սկիզբ էր առել իր կարիերան: Գոլ խփել կարմիրների մարզաշապիկով: Մխիթարյանի համար սա մանկության երազանք էր, իսկ երկրպագուների համար՝  վաղուց սպասված գոլ: Եվ հենց առաջին գոլը Մխիթարանի բարձրակարգ ֆուտբոլիստ լինելու վառ ապացույցն է:
Հաջորդը Օլդ Թրաֆորդում...





Կարդացեք նաև...

вторник, 6 декабря 2016 г.

Դպրոցի անորակ կրթության մասին


Դպրոցական կրթական ծրագրի և կրթության մասին: Ինչ ասեմ... ոչինչ չկա ասելու: Դպրոցում ուղղակի կրթություն չկա: Ինչպես այսօր ասեց ուսուցիչներիցս մեկը: Պետությունը երեխաներին սովորեցնում է այնպես, որ հեշտ լինի կառավարել: Իսկ հեշտ կառավարվում են միայն բութերը: Պետությունը մարդկանց բթացնում է: Ուստի խորհուրդս ձեզ: Ինչքան հնարավոր է շատ ինքնակրթվեք: Երբեք հույսներդ չդնեք դպրոցի կրթության վրա:



Եվ միշտ հիշե՛ք. Բիլլ Գեյթսին ու Մարկ Ցուկերբերգին համալսարանից հեռացրել են, իսկ Սթիվ Ջոբսին ու Ալբերտ Էյնշտեյնին ընդհանրապես դպրոց չեն ընդունել 😊


_________________________________________________________________________________

Իմ էջը՝ ԱՅՍՏԵՂ← Արթուր Մոսոյան

четверг, 1 декабря 2016 г.

Աբուլցին Աբուլի մասին

Վերջին շրջանում շատ բաներ են փոխվել Աբուլում, սակայն ոչինչ չի փոխվել մարդկանց մտածողության մեջ: Որոշեցինք հարցազրույց անցկացնել աբուլցիների հետ գյուղի փոփոխությունների, տեսարժան վայրերի և ընդհանրապես, Աբուլի մասին: Սակայն բազմաթիվ հարցվածներից շատ քչերը «ժամանակ» գտան պատասխանելու մեր հարցերին: Ոմանք լուրջ չէին վերաբերվում, ոմանք ժամանակ չունեին, իսկ ոմանք էլ ընդհանրապես հրաժարվեցին:

Առաջինն, ով համաձայնվեց պատասխանել մեր հարցերին Աբուլի բնակիչ, ներկայումս Թբիլիսիում սովորող Ծովինար Ավետիսյանն էր: Ծովինարը Աբուլը համեմատեց կախարդական վայրի հետ, որտեղ ամեն ինչ գեղեցիկ է:
«Աբուլում կարելի է առանձնացնել «Սուլուլակ»-ը, որտեղից երևում է ամբողջ գյուղը: Իսկ Աբուլը նման է մի գողտրիկ անկյունում ապրող մեծ ընտանիքի»: Ծովինարն այստեղ հիշեց Սարյանի խոսքերի վերափոխված տարբերակը. «Աբուլ ասելիս աշխարհն իմ տունն է»:

Աիդա Բարեկյանը մանկուց չի ապրել գյուղում: Ինչպես նշեց ինքը, ծնողները ժամանակին փոխել են իր կյանքի ուղղին, սակայն հպարտ է նրա համար, որ ծնվել է Աբուլում: Փոփոխություններին վերաբերվող հարցին, թե ինչ կուզենար փոխել Աբուլում, Աիդան պատասխանեց այսպես. «Շատ բան, և ոչինչ..., փոխելով ինչ որ բան կխախտվի իմ մանկության հուշերը, սակայն ցանկանում եմ ավելի բարեկեցիկ կյանք աբուլցիների համար»:
Աիդաի երազանքը կապված Աբուլի հետ նույնպես շատ տպավորիչ էր: Նա ցանկացավ տեսնել Աբուլին միացած իր իսկական տարածաշրջանին՝ Հայաստանին:

Քնարիկ Խանջյանի հետ հարցազրույցը շատ հետաքրքիր, լայնածավալ և հայրենասիրական ստացվեց: Ինչպես Քնարիկն ասաց, գյուղում իր ամենասիրած վայրը «վերի մյլեն» տանող ճանապարհն է, քանի որ մանուկ ժամանակ սարը թթի գնալուց միշտ այդ ճանապարհով էր գնում ու միշտ «լիքն» էր տուն վերադառնում: Փոփոխությունների մասին հարցին Քնարիկը նույնպես դժկամությամբ պատասխանեց: «Եթե դու ապրում ես քո ծննդավայրից հեռու, ու երկար ժամանակ այնտեղ չես լինում, դու երբեք չես ուզում ինչ-որ փոխես: Իսկ եթե փոխվել է, տեսնելուց սիրտդ մի տեսակ ցավում է: Բայց փոփոխություններ պետք են, որ գյուղը բարեկարգվի, զարգանա»: Քնարիկի երազանքն է, որ Աբուլի ծոցից դուրս եկած յուրաքանչյուր անձ, անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում կլինի, միշտ բարձր պահի Աբուլի անունը:

Հ.Գ. Նկարում Սուլուլակն է