Կա մտածելակերպի երկու տարբեր տեսակ՝ երկուսն էլ ներկայացվում են նկարում: Եվ հենց այդ երկու տեսակից էլ կախված է մարդու տեսակը, վարքը ապագայում՝ թե ինչպես է նա դաստիարակվել վաղ հասակում:
Հաճախ ծնողների կոպիտ սխալների համար հատուցում են նրանց երեխաները, իսկ թե ինչքան է սա կրկնվելու՝ չգիտեմ... Եվ ահա այս նկարի օրինակով ներկայացնեմ ծնողների մի քանի կոպիտ սխալներ:
Առաջին և ամենակոպիտ սխալը համեմատությունն է ուրիշի հետ: «Եթե դու չանես սա, ապա կնմանվես նրան», «նա քեզանից լավն է», «նա կարողանում է դա անել, իսկ դու՝ ոչ»: Համոզված եմ, ոչ մի փոքրի, նույնիսկ մեծահասակներին դուր չի գալիս, երբ իրենց համեմատում են ուրիշի հետ:
Ամեն մարդ առանձին անհատականություն է, ունի իր լավ ու վատ կողմերը: Իսկ ինչու՞ մարդու(երեխայի) մեջ կոտրել այդ անհատականությունը, սահմանափակել նրա կարողությունները...: Երբ մեկին համեմատում ես ուրիշի հետ, արդեն այդ մարդը մոռանալով իր լավ ու վատ կողմերի մասին, ինքնըստինքյան սահմանափակվում է, նմանվելով նրան, ում հետ համեմատվել էր:
Մի այսպիսի ասացվածք կա՝ «ձախողակները կենտրոնանում են խնդրի վրա, հաջողակները՝ խնդրի լուծման»: Իսկ այս նկարում առաջին ծնողը կենտրոնանում է խնդրի վրա՝ «եթե չսովորես...»: Բայց ինչու՞ երեխային հենց սկզբից դաստիարակել այնպես, որ նա մտածի խնդրի, այլ ոչ թե լուծման մասին, որը այս նկարում ցույց է տրված երկրորդ ծնողի մոտ:
Եվ ահա երրորդ սխալը այն է, որ երեխային փոքրուց չեն սովորեցնում օգնել կարիքավորին կամ վատ դրության մեջ ընկածին, այլ սովորեցնում են չնմանվել նրան: Իսկ սիրելի ծնողներ, չե՞ք մտածում, որ օրերից մի օր հենց այդ իրավիճակում կարող է հայտնվել Ձեր երեխան, և ոչ մեկ չի լինի, որ ձեռք մեկնի նրան:
Իհարկե, սա ընդամենը լուսանկար է, բայց այքան իրական դեպքեր են պարունակվում այս մի լուսանկարում: Ուղղակի մի քիչ մտածեք սիրելի ծնողներ և ընդհանրապես, մարդիկ...
Արթուր Մոսոյան

Комментариев нет:
Отправить комментарий