Այդ տարին Վրեժը դեռ նոր էր վերադարձել Ռուսաստանից և դեռ չէր հասցրել տեղը տեղին գուրգուրել ու փայփայել, կարոտն առնել իր որդիներից, երբ Ռուսաստանից կրկին կանչեցին նրան: Գործերն այդ տարին շուտ էին սկսվել, և գրեթե հունվար ամսին նա պետք է լիներ Մոսկվայում... շարունակությունը այստեղ
Կարդալով այս պատմություն, իմ մեջ ամեն ինչ խառնվեց իրար: Չգիտեմ իրական պատմություն է, թե հորինված: Սակայն եթե հորինված է, ապա իրականությունից ոչնչով չի տարբերվում:
Ամենացավալին այն է, որ ամեն մի «խոփանչի» գիտակցելով սա, նորից թողնում է իր հայրենիքը, ընտանիքը ու գնում արտագնա աշխատանքի այնտեղ, որտեղ նույնպես նույն վիճակն է: Իսկ աշխատավարձերի ուշացման մասին կարելի է միայն լռել. Երբ նախորդ տարվա աշխատավարծը տեղ է հասնում մի քանի ամսից, արդեն հաջորդ մեկնելուն:
Մի քանի հարց եմ ուզում տալ ավանդական «խոփանչիներին»: Ինչո՞ւ եք գնում այս ամենը գիտակցելով: Ինչո՞ւ եք թողնում ձեր ընտանիքը: Չե՞ք ուզում տեսնել, թե ինչպես են մեծանում Ձեր երեխաները:
Տալով այս հարցերը Ջավախքցի «խոփանչիներին», գրեթե բոլորը պատասխանում են նույն կերպ: «Այստեղ չկա աշխատանքի հնարավորություն», «այստեղ ապրելով հնարավոր չէ պահել ընտանիք»:
Պատմության հերոս Վրեժը հետաքրքիր առաջարկ արեց. մեկը Ջավախքում գործ դնի, մնան այստեղ աշխատեն: Հետաքրքիր է, ինչու՞ են միշտ ուրիշի վրա քցում: Եթե ամեն մեկը այդպես մտածի, որ իր փոխարեն ուրիշը պիտի ինչ-որ բան ստեղծի ու իրենք աշխատեն, պարզից էլ պարզ է, որ ո՛չ Ջավախքն է զարգանալու, ո՛չ էլ իրենք են աշխատանք ունենալու:
Ջավախքում պետք է փոխել այդ մտածելակերպը, որ աշխատանք չկա կամ ուրիշը պիտի մեր փոխարեն ինչ-որ բան ստեղծի ու մենք գնանք աշխատենք: Աշխատանք ամեն տեղ էլ կա: Իսկ եթե չկա, խնդրեմ, ստեղծեք ինքներդ: Ջավախքը դեռ չի համարվում համաշխարհային զարգացած կենտրոն, այսինքն ամեն մի նոր բան, որը կստեղծվի Ջավախքում, կունենա մեծ հաջողություն: Բայց ստեղծելու համար պետք է կրթություն:
Ցավոք, կրթությունը Ջավախքի ամենացավոտ կողմերից մեկն է...
Արթուր Մոսոյան
___________________________________________________________________________________________
Կարդացեք նաև...
Նրա կողքով ուղղակի անցնելն անհնար էր: Պապիկ, ով աշխատում է՝ չբողոքելով նրանից, որ աշխատանք չկա: Այդ պահին նա սպասում էր իր հաջորդ հաճախորդին, ճանփա դնելով նախորդին...շարունակել կարդալ
Комментариев нет:
Отправить комментарий