Լարին գնալով արժեզրկվում է, և հաշվի առնելով նաև նախատոնական
եռուզեռը, Ամանորյա «ճոխ» սեղանների պատրաստությունները,
այս Նոր տարին շատ թանկ կնստի սովորական քաղաքացու վրա:
Այս օրերին թանկացել է ամեն ինչ, բառիս բուն իմաստով: Սովորական
կանաչին 5 լարիից հասել է մինչև 12 լարի: Եվ ո՞վ է մեղավոր: Գնորդը բողոքում է թանկ
գներից, չգիտակցելով անգամ, որ ինքն է մեղավոր այդ գների համար: Չկա պահանջարկ, չկա
նաև առաջարկ: Վաճառողն ի՞նչ անի: Երբ տեսնում է, որ գնորդն առանց գրպանին ափսոսալու
վճարում է խելահեղ գումարներ Նոր տարին «ճոխ» անցկացնելու համար: Այս դեպքում արդեն
գործում է «կա պահանջարկ, կա նաև առաջարկ» սկզբունքը:
«Ծառի վրա աճող պոպոքն ու ընկույզը ավելի թանկ է, քան գյուղացու
մի ամբողջ տարվա տանջանքը՝ կարտոֆիլը»- այսպիսի կարծիք լսեցի մի քանի օր առաջ: Եվ իրոք,
ծառի վրա աճող պոպոքի գինը մոտ 50 անգամ գերազանցում է կարտոֆիլին: Գյուղացին ամբողջ
տարի տանջվելով կարտոֆիլի վրա, տարվա վերջում ցածր գնի պատճառով չի կարողանում փակել
ծախսերը, իսկ պոպոքը այդքան թանկ է, որովհետև առանց դրա «հնարավոր չէ» նշել Նոր տարի:
Հնարավոր է պոպոքն արդեն ասոցացվում է խոզի բդի հետ:
Նույն պատկերն է նաև չրերի շուկայում: Սակայն ի տարբերություն
պոպոքի, այստեղ ծախսվում են որոշակի ռեսուրսներ և այդքան թանկ գինը ինչ-որ տեղ հասկանալի
է:
Հայերիս մոտ միշտ գործում է ավանդույթ դարձած հին հայկական ասացվածքը. «Ինչպես
տարին սկսես, այդպես էլ կանցնի»: Եվ սրա հետ մեկ տեղ, նաև մեր անկուշտությունը, ունեցածը
տասնապատիկի վերածած ցուցադրելը ուղղակի դառնում է անհասկանալի մի բան: Ինչու՞ ծախսել
այդքան, երբ հնարավոր է հնարավորություններին հավասար, նաև քիչ ծախսելով անցկացնել
ուրախ և հետաքրքիր Ամանոր:
Հեղինակ Արթուր Մոսոյան
___________________________________________________________________________________________
Կարդացեք նաև...
Ախալքալաքում Նոր տարին տարվա մեջ այն միակ տոնն է, երբ գալիս են շնորհավորելու այն մարդիկ ովքեր մի ամբողջ տարի երբեք հյուր չեն եկել մեզ... շարունակել կարդալ
___________________________________________________________________________________________
Բլոգի բոլոր նյութերին տեղեկանալու համար հետևեք ԻՄ ԷՋԻՆ 😉:)